Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված Nissan մակնիշի ավտոմեքենա․ ԶԼՄ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կրակոցի ձայներ են լսվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ պարզվել է, որ անհայտ անձի կամ անձանց կողմից, դեռևս չպարզված հանգամանքներում, կոտրել են Ռուբինյանց փողոցի 19/1 շենքի բակում կայանված նույն շենքի բնակիչ 53-ամյա Վահան Խ.-ին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, հետնամասի ապակին և ձախ կողային հայելին։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Վահան Խ․-ն տաքսու վարորդ է և, ըստ իր հայտարարության, իրեն պատճառվել է մոտ 300,000 ՀՀ դրամի նյութական վնաս։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Տավուշում մեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել. տուժածներ կան․ ՆԳՆ
Այսօր Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել` հրդեհի բռնկմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությա...
Սյունիքում ավտոբուսի ողբերգական վթարից տուժած 3 անձանց վիճակը գնահատվում է ծանր․ մանրամասներ
ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր տվյալներ է հաղորդում այսօր Սյունիքում տեղի ունեցած ողբերգական պատահարից։ Նշվում է, որ մարտ...
Ահաբեկչություն Թել-Ավիվում․ կան տուժածներ
Այսօր երեկոյան Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել։ Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամ...
Ավտովթար՝ Աշտարակ-Ապարան ճանապարհին․ կան տուժածներ
Մարտի 14-ին, ժամը 20:00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաննե...