Հասարակություն

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն  նոր կարգով
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները կանցկացվեն…

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի


2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով։ Գործող միասնական հարցաշարի հարցերը, առանց նոր հարցերի ավելացման, խմբավորվել են երկու հիմնական խմբերի՝ A, B, C և D, T կարգերի համար։


Փոփոխության նպատակն է տեսական քննությունը դարձնել առավել նպատակային՝ հնարավորություն տալով ստուգել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։


Ի՞նչ է փոխվել


Նախկինում տարբեր կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու հավակնող քաղաքացիները պատասխանում էին միասնական հարցաշարի հարցերին։ Նոր կարգով՝

 

A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։

 

D կամ T կարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։

 

Բարելավվել է հարցերին կից պատկերների որակը։


Նոր մոտեցումը հնարավորություն կտա առավել հասցեական գնահատել դիմորդների՝ համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքները։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250