18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում ցուցարարների վրա կրակել են
Ադրբեջանում ցուցարարների վրա կրակոցներ են արձակել:
Հաղորդվում է, որ ցուցարարները խաղաղ ակցիա են իրականացրել որոշ գյուղերում` ջրի բացակայության պատճառով: Սա ևս մի ապացույց է Արցախում «էկոակցիայի» ֆոնին. Բաքվում նույնիսկ խաղաղ ակցիաներն են կոպտորեն ճնշվում:
Մինչ ադրբեջանցի «էկոակտիվիստները» իրենց իշխանությունների հրահանգով 93 օր շարունակ շրջափակման մեջ են պահում Արցախի 120000-րդ բնակչությանը, Ադրբեջանում մարդիկ ենթարկվում են ռեժիմի դաժան բռնությունների։
Ադրբեջանցի բլոգեր, Diktator հեռուստատեսային նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն տեսանյութ է հրապարակել ադրբեջանական ոստիկանության ռետինե փամփուշտներից վիրավորված Սաաթլի շրջանի մի բնակչի մասին, որտեղ նախօրեին բողոքի ցույց էր տեղի ունեցել ջրի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է инфотека24-ը:
Մարդու իրավունքների նման կոպիտ խախտումների ֆոնին Ադրբեջանը չի դադարում Հայաստանին և Արցախին որպես ագրեսոր ներկայացնելու փորձերը, սակայն փաստերը հակառակն են ապացուցում:
Ավելի վաղ հայտնել էինք, էր «Ադրբեջանի Սաաթլի շրջանի Նաբաթքենդ եւ Օրտա Մուղան գյուղերի բնակիչներն այսօր փորձել են փակել Բաքվի ուղղությամբ գլխավոր ճանապարհը։
Մարդիկ բողոքում էին ջրի բացակայության դեմ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնի Ռոստովի սահմանապահ վարչության շենքի հրդեհից տուժածներ կան. մանրամասներ
Հաղորդել էինք, որ Դոնի Ռոստովում հրդեհվել է Սիվերսի 20 հասցեում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պերուում ջրհեղեղի հետևանքով 18 մարդ մահացել
Պերուում 18 մարդ է զոհվել Յակու ցիկլոնի պատճառով առաջացած հեղեղումներից և անձրևներից: Այս մասին հայտնել է Agence France-...
Երկրաշարժ Իրանում` 5․1 մագնիտուդով. զգացվել է նաև Հայաստանում
5․1 մագնիտուդով երկրաշարժ Իրանում՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կալիֆոռնիայում շարունակվում են աղետաբեր ջրհեղեղները
Կալիֆոռնիայում ջրհեղեղից հետո փրկարարական աշխատանքները ձյան տակ են իրականացվում: Կալիֆոռնիան շարունակում է տուժել փոթորի...