ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պերուում ջրհեղեղի հետևանքով 18 մարդ մահացել
Պերուում 18 մարդ է զոհվել Յակու ցիկլոնի պատճառով առաջացած հեղեղումներից և անձրևներից: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտին։
Agence France-Presse-ի տեղեկատվությամբ՝ «տարերքի զոհերի թիվն անցած շաբաթվա ընթացքում հասել է 18-ի»։ Ըստ իշխանությունների վիճակագրության՝ ընդhանուր առմամբ, անձրևների այս սեզոնին, որն սկսվել է մի քանի ամիս առաջ, արդեն զոհվել է 59 մարդ, ավերվել է ավելի քան 1300 բնակելի շենք։
Հեղեղումներն ու սողանքները պարբերաբար դառնում են պերուացիների մահվան պատճառ:
Օրինակ՝ այս տարվա փետրվարին Պերուի հարավային մասում գտնվող Արեկիպայի դեպարտամենտում սողանքների զոհ է դարձել 40 մարդ, իսկ 2017-2018 թթ.-ի անձրևների սեզոնին տարերքը խլել Է ավելի քան 10 մարդու կյանք և ավերել 16 հազարից ավելի բնակելի շենք:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնի Ռոստովի սահմանապահ վարչության շենքի հրդեհից տուժածներ կան. մանրամասներ
Հաղորդել էինք, որ Դոնի Ռոստովում հրդեհվել է Սիվերսի 20 հասցեում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում ցուցարարների վրա կրակել են
Ադրբեջանում ցուցարարների վրա կրակոցներ են արձակել: Հաղորդվում է, որ ցուցարարները խաղաղ ակցիա են իրականացրել որոշ գյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կալիֆոռնիայում շարունակվում են աղետաբեր ջրհեղեղները
Կալիֆոռնիայում ջրհեղեղից հետո փրկարարական աշխատանքները ձյան տակ են իրականացվում: Կալիֆոռնիան շարունակում է տուժել փոթորի...
Սյունիքում 5 մետր բարձրությունից ընկել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը. կան բազմաթիվ տուժածներ
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ «Առաջաձոր ավտոճա...