ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրտա Մուղան և Նաբաթկյանդ գյուղերի բնակիչները փորձել են փակել Բաքու-Ղարաբաղ մայրուղին․ կան տուժածներ

Սաաթլիի շրջանի Օրտա Մուղան և Նաբաթկյանդ գյուղերի բնակիչները փորձել են փակել Բաքու-Ղարաբաղ մայրուղին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Ղուլյանը։

 

«Ադրբեջանի Սաաթլի շրջանի Նաբաթքենդ եւ Օրտա Մուղան գյուղերի բնակիչներն այսօր փորձել են փակել Բաքվի ուղղությամբ գլխավոր ճանապարհը։ 

 

Մարդիկ բողոքում էին ջրի բացակայության դեմ։

 

Տեղի բնակիչների պատմելով՝ վաղուց գյուղատնտեսական հողատարածքներին ջուր չի մատակարարվել, բոլոր բերքը այրվել է։ Ոստիկանությունը կոշտ ուժով ցրել է ցուցարարներին։ Կան շատ տուժածներ։

 

Ռետինե փամփուշտներից վնասվածքներ ստացած երկու հոգի հոսպիտալացվել են, մոտ 10 հոգի բերման են ենթարկվել»,- գրել է Ղուլյանը։