Սյունիքում 5 մետր բարձրությունից ընկել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը. կան բազմաթիվ տուժածներ
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Առաջաձոր ավտոճանապարհին` Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։
Կայքի տեղեկություններով մոտ 15-ից ավելի վիրավորների դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից էլ հայտնում են, որ մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը.
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
[b4c2327a89e4089ca5c869ac51778465.jpg]
[9e7c0122aa2f67b67707d36e5392dc03.PNG]
[e63e60f461478976595cf433e5bc3299.PNG]
[60489c4f8d847aca39edfbf69505e9da.PNG]
[4566a861f237287befd8de8365e8f577.PNG]
[0ba21bd9231b7bf8dd5df34e0ce30765.PNG]
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Իրանում` 5․1 մագնիտուդով. զգացվել է նաև Հայաստանում
5․1 մագնիտուդով երկրաշարժ Իրանում՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարո...
«Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան
«Մոտ մեկ ժամ առաջ Գորիսի Վերիշենից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնա...
Պարեկը կրակել է կացինը ձեռքին իրենց մոտեցող տղամարդու ուղղությամբ. վերջինս հիվանդանոցում մահացել է
Հրազդանում պարեկը նախ նախազգուշական 2, ապա 1 կրակոց է արձակել իրենց ուղղությամբ կացինը ձեռքին մոտեցող ենթադրյալ գողի ուղ...
Թուրքիան կրկին ցնցվեց
Երկրաշարժ է տեղի ունեցել Սև ծովի Թուրքիայի հյուսիսային ափերին: Ըստ տարածված հաղորդագրությունների՝ երկրաշարժի ուժգնությու...