Հունաստանում երկու գնացքներ են բախվել. մահացել է 26 մարդ, կա ավելի քան 80 տուժած
Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 85-ը։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում է ERT1-ը՝ հղում անելով Հունաստանի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյաննիսին։
Նրա խոսքով՝ 25 տուժածների վիճակը ծանր է։
Վթարը տեղի է ունեցել մարտի 1-ի գիշերը Լարիսա քաղաքի մոտ գտնվող «Evangelismos» կայարանում (Աթենքից ավելի քան 200 կմ հյուսիս-արևմուտք): Ուղևորատար գնացքում, որը շարժվել է Աթենք-Սալոնիկ երթուղով, 350 մարդ է եղել։ Բեռնատար գնացքը շարժվել է Սալոնիկ-Աթենք երթուղով։
Թեսալիայի նահանգապետ Կոստաս Ագորաստոսը հայտնել է, որ մարդատար գնացքի առաջին և երկրորդ վագոններն ամբողջությամբ ոչնչացվել են։ Նրա խոսքով՝ բոլոր ուղեւորները դուրս են բերվել, փրկարարները փնտրում են միայն մահացածներին։
Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 150 հրշեջ և 32 ոստիկան։ Վթարի վայրում հերթապահում են շտապօգնության 40 մեքենա և պարեկային 15 մեքենա։ Տարհանմանը մասնակցում են նաև ամբարձիչ մեքենաներ։
Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում BMW-ն բախվել է գազալցակայանի պատին և հայտնվել քարերի վրա, վարորդն ու վիրավորը ՊՆ ծառայող են․ ԶԼՄ
Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com- Ժամը 17։20-ի...
Երկրաշարժեր են եղել Ադրբեջանում և Իրանում
Ադրբեջանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կե...
7,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Տաջիկստանում․ այն զգացվել է նաև Ղազախստանում և Ուզբեկստանում
Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է գրա...
Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել
Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով երեք մարդ...