Արարատի մարզում BMW-ն բախվել է գազալցակայանի պատին և հայտնվել քարերի վրա, վարորդն ու վիրավորը ՊՆ ծառայող են․ ԶԼՄ
Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com-
Ժամը 17։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Ղ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել «ԷԼ ՊԻ ՋԻ Էներջի» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի պատին, ապա՝ բախվել քարերին։
Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Արման Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Պարզվել է, որ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։
Նմանատիպ հոդվածներ
Հունաստանում երկու գնացքներ են բախվել. մահացել է 26 մարդ, կա ավելի քան 80 տուժած
Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 85-ը։ Փրկարարական աշխատանքները...
Երկրաշարժեր են եղել Ադրբեջանում և Իրանում
Ադրբեջանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կե...
7,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Տաջիկստանում․ այն զգացվել է նաև Ղազախստանում և Ուզբեկստանում
Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է գրա...
Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել
Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով երեք մարդ...