Մարզիչը ցանկ է հրապարակել` ովքեր կմասնակցեն Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը։

 

Ֆուտբոլիստների ցուցակը ներկայացնում ենք ստորև.

 

1.Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս Ֆամագուստա» (Կիպրոս),

2.Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան),

3.Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա),

4.Ժորդի Արարատ - «Ինդեպենդյենտե» (Կոլումբիա),

5.Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան),

6.Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար-2» (Ռուսաստան),

7.Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան),

8.Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան),

9.Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա),

10.Տիգրան Բարսեղյան - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա),

11.Լուկաս Սելարայան -«Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ),

12.Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա),

13.Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան),

14.Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա),

15.Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)։

 

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարել էր, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին թուրք երկրպագուներ ներկա չեն լինի։ Խաղը տեղի կունենա մարտի 25-ին։