Հայաստան–Թուրքիա խաղին թուրք երկրպագուներ չեն լինի. ՀՖՖ
ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ` մարտի 25-ին Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման խաղին հյուր երկրպագուներ ներկա չեն լինելու: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
ՀՖՖ–ից տեղեկացնում են, որ այսօրվանից մեկնարկել է ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում: «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում տոմսերի վաճառքը կմեկնարկի ավելի ուշ:
«Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում»,–մանրամասնում է ՀՖՖ–ն: