ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-թուրքական սահմանին տեղադրվել է ՀՀ դրոշը
Հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում, նախօրեին, տեղադրվել է հայոց եռագույնը։ Մինչ վեր բարձրացվելը, դրոշն օրհնվեց Շիրակի թեմի ներկայացուցիչների կողմից Երերույքի տաճարում։ Նախաձեռնության հեղինակները նորաստեղծ «Վասն Հայրենյաց» ազգային համախմբան շարժման անդամներն են։ Նախատեսվում է 9 մարզերի սահմանամերձ համայնքներում տեսանելի բարձունքների վրա տեղադրել ՀՀ դրոշը։
Ըստ «Վասն Հայրենյաց» շարժման` ՀՀ անձեռնմխելի սահմանները պետական դրոշով խորհրդանշորեն ուրվագծելն է, հայորդիների մոտ եռագույնի հանդեպ հարգանքը ամրապնդելը, հրապարակային միջոցառումների միջոցով սահմանամերձ գյուղերի հանդեպ ուշադրություն գրավելը, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներին ազգօգուտ նպատակների շուրջ համախմբելը։
Անիպեմզայում ՀՀ դրոշը տեղադրվեց Արգենտինայից Սուսաննա և Սերխիո Նահապետյանների հովանավորությամբ։
[d012eca7a02ff74a255ec7cc002f9792.jpg]
[1d1b192d275ac761a73f388098362181.jpg]
[a18f530b63f115780dae4f9bcf319674.jpg]
[6933acb34017d0c7626553459fcbc784.jpg]
[763cab1c000f41bef392fc0481de56a1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Վարդանյանի պատասխանը` արտաքին ճնշման և պաշտոնանկության մասին
Եղե՞լ է արտաքին ճնշում Վարդանյանին պաշտոնից ազատելու համար, կոնկրետ՝ Ադրբեջանից։ Ըստ Արցախի նախկին պետնախարարի՝ Ադ...
Վթարի հետևանքով Կառավարության 3 աշխատակցի վիճակը գնահատվում է ծանր․ նոր մանրամասներ
Այսօր ՀՀ կառավարությունից ծառայողական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ցույց են անում. 2 ամիս է աշխատավարձ չեն ստանում
Այսօր քաղաքացիները ահազանգել էին Auroranews-ի խմբագրություն, հայտնել, որ «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ տեղեկություններով՝ կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել». Արսեն Թորոսյան
Իմ տեղեկություններով՝ կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել, այսինքն` հիվանդանոցի ներսից է տարածվել, հ...