Վթարի հետևանքով Կառավարության 3 աշխատակցի վիճակը գնահատվում է ծանր․ նոր մանրամասներ
Այսօր ՀՀ կառավարությունից ծառայողական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։
Պարզվել էր, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։
Նմանատիպ հոդվածներ
«Նոր Զովք»-ի սեփականատերը և 3 աշխատակիցներ ձերբակալվեցին
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմի...
Դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչ...
«Դրոններով պտտվում էին, ձնով ծածկվեցի, որ չտեսնեն». երեկ մոլորված զինծառայողը պատմել է` ինչ է եղել
Այն տարածքը, որտեղ մոլորվել եմ, արդեն ճանաչում եմ, այդտեղով էլ եկել ու անցել եմ մեր կողմ։ Այս մասին 24News-ին հայտնել է...
Մարտական դիրքերից մեկում ԵԿՄ-ական է մահացել
Մարտական դիրքերից մեկում ԵԿՄ-ական է մահացել։ Տեղեկությունը Auroranews-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։...