ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ցույց են անում. 2 ամիս է աշխատավարձ չեն ստանում
Այսօր քաղաքացիները ահազանգել էին Auroranews-ի խմբագրություն, հայտնել, որ «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ցույց են անում Արարատի մարզի Տափերական գյուղում: Նրանք նշում են, որ աշխատակիցները երկու ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում:
Auroranews-ը կապ հաստատեց «Սպայկա» ընկերության ֆինանսական բաժնի տնօրեն Սամվել Ստեփանյանի հետ, նա հաստատեց լուրն այն մասին, որ քաղաքացիները բողոքի ցույց են անում.
«Խնդիրը եղել է տեխնիկական, այսօր աշխատակիցները կստանան բոլոր աշխատավարձերը»,-ասաց Ստեփանյանը:
Այն հարցին, թե ո՞րն է եղել պատճառը, որ աշխատակիցները երկու ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել, նա նշեց, որ այս պահին ուրիշ մեկնաբանություն չի կարող ներկայացնել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Վարդանյանի պատասխանը` արտաքին ճնշման և պաշտոնանկության մասին
Եղե՞լ է արտաքին ճնշում Վարդանյանին պաշտոնից ազատելու համար, կոնկրետ՝ Ադրբեջանից։ Ըստ Արցախի նախկին պետնախարարի՝ Ադ...
Վթարի հետևանքով Կառավարության 3 աշխատակցի վիճակը գնահատվում է ծանր․ նոր մանրամասներ
Այսօր ՀՀ կառավարությունից ծառայողական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացնում հյուրանոցներում և վարձակալած բնակատեղիներում
2019-2023 թթ. հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական ծրագրի շրջանակներում ոստիկանությունը շարունակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-թուրքական սահմանին տեղադրվել է ՀՀ դրոշը
Հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում, նախօրեին, տեղադրվել է հայոց եռագույնը։ Մինչ վեր բարձրացվելը, դրո...