Թուրքիայի մի շարք շրջաններում մինչև 7․4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժներ են սպասվում. թուրք երկրաբան
Թուրք դոկտոր, երկրաբան Նաջի Գյորուրը թուրքական «FOX TV»-ի եթերում խոսել է փետրվարից Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժների մասին։ Տեղեկատվությունը փոխանցում է ermenihaber-ը:
Նա հայտնել է, որ երկրի մի շարք հատվածներում երկրաշարժի վտանգը դեռ խիստ բարձր է։ Մասնավորապես, Մարմարա ծովում, Էրզինջանի և Քարլովայի միջև ընկած տարածքում և Փյուլյումյուր շրջանում սպասվում են երկրաշարժներ մինչև 7․4 մագնիտուդ հզորությամբ։ Մասնագետը նշել է․
«Չորումը գտնվում է Հյուսիսային Անատոլիայի խզվածքի գծում: Ամբողջ այս գոտին, ամբողջ Թուրքիան և նույնիսկ աշխարհի ամենաակտիվ գոտին այս գոտու մեջ է գտնվում, որը կարող է մեծ երկրաշարժներ առաջացնել»:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշ կենտրոնով տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժներն ու դրանց հետևած հազարավոր հետցնցումները վերջին տվյալներով խլել են 45000-ից ավել մարդու կյանք։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի արգելք կսահմանվի. մանրամասներ
Պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման արգելք կսա...
ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ զինվորի դի է հայտնաբերվել. նոր մանրամասներ
Քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը, սակայն այ...
Կարբիի բնակիչները 2-րդ հարկից ցած են նետել պարեկին. Hraparak
Երեկ գիշեր Աշտարակ խոշորացված համայնքի Կարբի գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել, գրում է hraparak.am-ը։ Պարեկը փո...
Պարեկին ցած չեն նետել, ինքն է վախից ցած թռել. գյուղացիներից մեկը մանրամասներ է հայտնել
Հայտնել էինք, որ Աշտարակ խոշորացված համայնքի Կարբի գյուղում արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Պարեկը փորձել էր բնակարան ներխ...