Կարբիի բնակիչները 2-րդ հարկից ցած են նետել պարեկին. Hraparak
Երեկ գիշեր Աշտարակ խոշորացված համայնքի Կարբի գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել, գրում է hraparak.am-ը։ Պարեկը փորձել է մի քանի բնակարան ներխուժել եւ գողություն կատարել, սակայն բնակիչները կարողացել են կանխել նրա ներխուժումը եւ այնպես են ծեծել պարեկին, որ նա հայտնվել է հիվանդանոցում։ Տեղեկություններ կան, որ նրանք 2-րդ հարկից ցած են նետել պարեկին։
Տեղեկությունը փորձել են ճշտել Կարբիի համայնքապետարանից։ Համայնքապետարանի աշխատակիցը հարցին ի պատասխան միայն ասել է․
«Կներեք, մենք որևէ տեղեկություն չենք կարող տրամադրել»։ Ճշգրտող հարցին, թե ամեն դեպքում չե՞ք հերքում, որ դեպքը եղել է, աշխատակիցը կիսածիծաղով ասել է․
«Դե չգիտեմ, բայց ամեն դեպքում դիմեք ոստիկանություն, մենք ոչ մի ինֆորմացիա չենք կարող տրամադրել»։ Լրատվականը նշում է` այսինքն՝ աշխատակիցը չհերքեց, որ դեպքը տեղի է ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի արգելք կսահմանվի. մանրամասներ
Պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման արգելք կսա...
ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ զինվորի դի է հայտնաբերվել. նոր մանրամասներ
Քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը, սակայն այ...
Արայիկ Հարությունյանին նկատել են ԱՄՆ-ի խանութներից մեկում. միջադեպ է տեղի ունեցել
Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Գլենդելի Ամերիկանա կենտրոնական թաղամասի Glendale Galleria-ում Iphone-ի վաճառքով զբաղվող խանութներից մ...
Ոստիկանությունը` Կարբիում պարեկին 2-րդ հարկից ցած նետելու լուրերի մասին
Քիչ առաջ հայտնեցինք, որ Կարբի գյուղում բնակիչներրը 2-րդ հարկից ցած են նետել պարեկին՝ գողություն կատարելու կասկածանքով: Ո...