Պարեկին ցած չեն նետել, ինքն է վախից ցած թռել. գյուղացիներից մեկը մանրամասներ է հայտնել
Հայտնել էինք, որ Աշտարակ խոշորացված համայնքի Կարբի գյուղում արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Պարեկը փորձել էր բնակարան ներխուժել եւ գողություն կատարել, սակայն բնակիչները կարողացել էին կանխել նրա ներխուժումը։
Ոստիկանությունից Auroranews-ին հայտնել էին, որ երեկ ոստիկանությունը Կարբիից բնակարանային գողության մասին ահազանգ է ստացել, իսկ կեսգիշերին 1987 թվականին ծնված մի տղամարդ, ոստիկանների ուղեկցությամբ, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Այսօր դեպքից որոշ մանրամասներ է հայտնի դարձել hraparak.am-ին: Գյուղացիներից մեկը պատմեց, որ գողության նպատակով իրենց համագյուղացի պարեկը մտել է երկհարկանի տան պատուհանից։ Նա նախապես տեղեկացված է եղել, որ տան անդամները տանը չեն, հարսանիքի են հրավիրված այլ համայնքում։ Պարեկին գողության պահին « բռնել են» հարևանները, իսկ այն, թե նրան երկրորդ հարկից նետել են, սուտ է․
«Մատով չեն կպել, այ բալա, ինքը վախից ցած է թռել, ինքն է թռել ու ոտքը կոտրել, դեռ շտապօգնություն են կանչել, ճանաչում էինք, նրա վատը ոչ մեկս չէր ուզի, բայց որ ինքն է էդ քայլին գնացել․․․․»-պատմեց զրուցակիցը՝ ասելով, որ 36-ամյա երիտասարդը թեև իրենց գյուղացի է, որպես պարեկ աշխատում է Շիրակի մարզում։
Ոստիկանությունը դեպքի հետ կապված հաղորդում է․
«Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչների հետ, նոր տվյալներ են ձեռք բերել Ռ․ Հայրապետյանի կողմից կատարված գողությունների փաստերով։ Փաստերի ճնշման տակ 9 դրվագ գողություններ է խոստովանել, որոնք կատարել է Կարբի և Օհանավան գյուղերում։ Ռ․ Հ–ն նախկինում աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունում»։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի արգելք կսահմանվի. մանրամասներ
Պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման արգելք կսա...
ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ զինվորի դի է հայտնաբերվել. նոր մանրամասներ
Քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը, սակայն այ...
Կարբիի բնակիչները 2-րդ հարկից ցած են նետել պարեկին. Hraparak
Երեկ գիշեր Աշտարակ խոշորացված համայնքի Կարբի գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել, գրում է hraparak.am-ը։ Պարեկը փորձել...
Արայիկ Հարությունյանին նկատել են ԱՄՆ-ի խանութներից մեկում. միջադեպ է տեղի ունեցել
Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Գլենդելի Ամերիկանա կենտրոնական թաղամասի Glendale Galleria-ում Iphone-ի վաճառքով զբաղվող խանութներից մ...