«Անպատիժ չեն մնա». ՌԴ ԱԳՆ-ն` Բրյանսկում տեղի ունեցածի մասին
Բրյանսկի շրջանում ահաբեկչություն իրականացրած դիվերսանտները զենք են օգտագործել, որոնք ՆԱՏՕ-ի երկրներից էին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Բրյանսկի մարզում սպանությունները կատարվել են ՆԱՏՕ-ի զենքով: Այդ կապակցությամբ տրամաբանական հարց է ծագում այդ պետությունների՝ նման հանցագործությունների մեղսակիցների և ահաբեկչության հովանավորների որակման վերաբերյալ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ գործողություններն անպատիժ չեն մնա։ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել։
Նախօրեին ուկրաինական դիվերսիոն խումբը ներթափանցել էր Բրյանսկի շրջանի տարածք։
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը հայտարարեց` Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը». Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային...
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Լավրով-Միրզոյան հանդիպումից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբ...
ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում...
Արցախի ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպի մասին
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետո...