ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Լավրով-Միրզոյան հանդիպումից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նյու Դելիում կայացած բանակցություններն անցել են բարեկամական եւ վստահելի մթնոլորտում, նախարարները պայմանավորվել են դիվանագիտական գծով հետագա շփումների մասին, հայտնել Է ՌԴ ԱԳՆ-ն:
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու հրատապությունը ուրվագծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների հիման վրա»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։
Բացի այդ, ինչպես նշել են նախարարությունից, նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ստուգել են ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում միջազգային հարթակներում համագործակցությունը խթանելու մոտեցումները։
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը հայտարարեց` Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը». Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային...
ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում...
Արցախի ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպի մասին
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետո...
Վարչապետի աշխատակազմը` Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը...