«Ալիևը հայտարարեց` Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը». Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։
Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերը զրկված են բնական գազի, էլէկտրաներգիայի, սննդի, բժշկական և այլ կենսական մատակարարումներից։ Վարչապետը հիշեցրել է, որ 30 հազար երեխա և ուսանող զրկվել է կրթության իրավունքից։
«Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»,– ասել է վարչապետը։
Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Լաչինի միջանցքով երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված։ Վարչապետի խոսքով` թեև բնական գազի մատակարարումը վերականգնվել է, էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, դեռևս չի վերականգնվել։ Սննդի մատակարարումները դեռևս իրականացվում են կտրոններով, իսկ մարդիկ զրկված են հրատապ բժշկական օգնության հնարավորությունից։
«Միայն Կարմիր խաչը և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն սահմանափակ քանակությամբ սնունդ և կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ, իսկ բժշկական շտապ միջամտության կարիք ունեցող մարդկանց տեղափոխել Հայաստանի հիվանդանոցներ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Լավրով-Միրզոյան հանդիպումից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբ...
ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում...
Արցախի ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպի մասին
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետո...
Վարչապետի աշխատակազմը` Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը...