Արցախի ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպի մասին
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
«Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։
Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։
Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն», - ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը հայտարարեց` Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը». Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային...
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Լավրով-Միրզոյան հանդիպումից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբ...
ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում...
Վարչապետի աշխատակազմը` Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը...