Գողության փորձ կատարած պարեկը երկու ամիս առաջ էր մտել համակարգ․ մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք, արտառոց դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզի Կարբի համայնքում։ Երեկ գիշեր պարեկային ծառայողներից մեկը փորձել է մի քանի բնակարան ներխուժել և գողություն կատարել, սակայն բնակիչները կարողացել են կանխել նրա ներխուժումը եւ այնպես են ծեծել պարեկին, որ նա հայտնվել է հիվանդանոցում։ Տեղեկությունների համաձայն նրանք 2-րդ հարկից ցած են նետել պարեկին։
Irakanum.am-ի տեղեկություններով` գողության փորձ կատարող պարեկը նույն Կարբի համայնքի բնակիչ է, նախկինում այլ աշխատանք չի ունեցել, երկու ամիս առաջ էր մտել համակարգ։ Համայնքի բնակիչներին զարմացրել ու զայրացրել է կատարվածը։
Կարբի բնակավայրում բնակարանային գողության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
«Մեկ անձ բռնվել է դեպքի վայրում' գյուղի բնակչության օգնությամբ, նախնական տվյալներով վայր ընկնելու հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժկենտրոն։ Անձը ձերբակալվել է։ Նույն գյուղում և հարակից գյուղում նույն օրը նաև այլ տներ ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մասին հաղորդումներ են ստացվել, որոնցով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն»,–ասել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություն՝ տրանսպորտային միջոցների տեխզննության անցկացման կարգում
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է․ Կառավարության 2021 թվական...
«Նրանք թքած չունեին». ռուս աղջիկը Երևանում մոլորվել է, իսկ հայ պատանիները հիացրել են նրան
«Ես տոպոգրաֆիկ կրետինիզմ ունեմ։ Սա այն խնդիրն է, երբ ճանապարհը հիշելու համար պետք է մոտ 600 անգամ քայլես ու եթե 60...
Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «Ջերմուկ գրուպի» սեփականատիրոջից «նվեր» ստացել 100 միլիոն դրամ. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իսկ ինչի՞ դ...
ՊՆ-ն` կացարանի հրդեհից զոհված զինվորների հարազատների աղմկահարույց հայտարարությունների մասին
Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատները լրատ...