Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «Ջերմուկ գրուպի» սեփականատիրոջից «նվեր» ստացել 100 միլիոն դրամ. Իոաննիսյան

 «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 
 

«Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ: Նախ Սուրեն Պապիկյանը ապահովում է Ջեմուկի լոկալ օլիգարխիայի (Ջերմուկ գրուպի) մուտքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ 

Հետո Սուրեն Պապիկյանն ապահովում է, որ «Ջերմուկ գրուպի» տիրոջ որդին ՔՊ-ից առաջադրվի տեղական ընտրություններում ու տարբեր լծակներ օգտագործի` անմրցակից հաղթանակի ապահովման համար։ Իսկ հետո Սուրեն Պապիկյանը «Ջերմուկ գրուպի» սեփականատերից ստանում է 100 միլիոն դրամի «նվեր»` բնակարանում զեղչի տեսքով։ 

Այո, խոսքը «Ջերմուկ գրուպի» տնօրենի այն որդու մասին է, ով մեղադրվում էր փաստաթղթերի կեղծմամբ բանակից ազատվելու համար, բայց դատվելու փոխարեն ՔՊ-ի կողմից դարձավ քաղաքապետ»։

Քաղաքականություն