Հասարակություն Կարևոր

«Նրանք թքած չունեին». ռուս աղջիկը Երևանում մոլորվել է, իսկ հայ պատանիները հիացրել են նրան

«Նրանք թքած չունեին». ռուս աղջիկը Երևանում մոլորվել է, իսկ հայ պատանիները հիացրել են նրան

 «Ես տոպոգրաֆիկ կրետինիզմ ունեմ։ Սա այն խնդիրն է, երբ ճանապարհը հիշելու համար պետք է մոտ 600 անգամ քայլես ու եթե 601-րդ անգամ բան չփոխվի, հնարավոր կլինի Ա կետից Բ կետ հասնել առանց խնդիրների։ Եթե ճանապարհի կեսին մի տեղ նոր խանութ է հայտնվում, ամեն ինչ կորած է:

10 տարի ապրել եմ Մոսկվայում, հիմա էլ ապրում եմ Երեւանում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ-ից Երևան տեղափոխված Նատալիա Նեչայանան և պատմել իր պատմությունը:

 

Նա մասնավորապես գրել է, որ երեկոյան ժամը 10-ի սահմաններում իր հեռախոսի մարտկոցը նստել է, իսկ վերը նշված հիվանդության պատճառով նա առանց քարտեզի չի կարողացել գտնել իր երևանյան բնակարանը: Մոլորված ու խառնված աղջիկը փողոցում հանդիպում է մի խումբ հայ պատանիների: Նատալիան հայերեն երկու բառի է տիրապետում` բարև ձեզ: 

 

Մոտենում է և երեխաներին խնդրում օգնել իրեն` գտնել տունը: Տղաները հեռախոսներում քարտեզ չեն ունենում, բայց անօգնական չեն թողնում Նատալիային: Նրանք ուղեկցում են նրան` փորձելով գտնել վերջինիս հասցեն: Ճանապարհին նրանց միանում են մի խումբ հայ աղջիկներ, որոնք օգնության են ներգրավվում իրենց տատիկին: Հաջորդիվ ևս մի խումբ երեխաներ են միանում: Համատեղ ջանքերով պատանիները Նատալիային մոտեցնում են այն շենքին, որտեղ նա բնակվում է: Սակայն, քանի որ շենքը մի քանի մուտք է ունենում, նրան օգնում են գտնել հստակ մուտքը: 

Նատալիան հիացած ու ապշած է` «հայ պատանիները թքած չունեին ինձ վրա, սկայն կարող էին և դա նորմալ կլիներ»

 

Այս ամենի ֆոնին պատմության հերոսուհին հիշում է, որ 12 տարեկան հասակում Ռուսաստանում պատահաբար սխալ երթուղային է նստել: Մոլորվել է: Վարորդից հեռախոս է խնդրել` մորը զանգելու համարար: Վարորդը նրան պարզապես մերժել է` թողնելով անօգնական:

 

Այս համեմատությունից հետո իր գրառման մեջ Նատալիան նաև հիշել է Թուրքիայի ավերիչ երկրաշարժը և ՀՀ-ի կողմից ուղարկված օգնությունը, այն դեպքում երբ 1915 թվականին Թուրքիան ցեղասպանել է հայ ժողովրդին, իսկ 2020-ին օգնել Ադրբեջանին` 44-օրյա պատերազմում: 

 

«Հայերը լավագույն մարդիկ են աշխարհում»,- գրել է Նատալիան: 

 

«Եթե ինչ-որ մի օր որոշեմ քաղաքականությամբ զբաղվել, իմ կարգախոսը կլինի` «աշխարհի բոլոր մարդկանց վերածենք հայերի»: Ու դա շատ տրամաբանական կլինի»,- եզրափակել է Նատալիան:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250