ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալացի մաֆիոզը սավաններով փախել է բանտից. հայտնի է` ինչպես է կազմակերպել փախուստը
Իտալացի կարաբինիերներն արդեն մի քանի օր է՝ փնտրում են մաֆիոզ Մարկո Ռադուանոյին, որը Սարդինիայի բանտից փախել է սավաններով, գրում է Corriere della Sera թերթը։ Ռադուանոյի փախուստը ֆիքսել են տեսախցիկները։
Նա պատով իջել է՝ կապկպված սավաններով, ապա ոչ մեծ բարձրությունից ընկել գետնին եւ անհետացել գյուղական տեղանքում: Նուորո քաղաքի խիստ ռեժիմի բանտի վարչակազմը դատախազության հետ համատեղ ներքին հետաքննություն է սկսել, որի ընթացքում պարզվել է, որ Ռադուանոն, շրջանցելով կանոնները, սավաններ է «կուտակել»: Նրա մոտ եղել են նաեւ բանալիներ, որոնք թույլ են տվել մաֆիոզին խցից մտնել բանտի բակ։
Նշվում է, որ քաղաքում անհայտ անձինք հրավառություն են կազմակերպել նրա փախուստի պատվին։ Ռադուանոն պետք է ազատ արձակվեր միայն 2046 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարտի 1-ը» բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն. Փաշինյան
«Մարտի 1-ը» բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն, այսօր հայտարարել է վարաչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Մարտի 1-ի»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտե՞ղ էր թշնամին դարանակալել հայ ոստիկաններին. «Հետք»
«Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ մարտի 5-ին ադրբեջանցի դիվերսանտները սպանել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ունենք 3 հիմնական խնդիր». Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը մանրամասնում է
Արդեն 10 օրից ավելի է՝ Եվրամիության առաքելության դիտորդները Հայաստանում են՝ շարունակելով մնալ Ռուսաստան-Ադրբեջան ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` Արցախում. ցուցարարները փակել են ռուս խաղաղապահների ավտոմեքենաների ճանապարհը
Արցախում կրքերը չեն հանդարտվում: Ցուցարարները փակել են ռուս խաղաղապահների ավտոմեքենաների ճանապարհը Մանրամասները` տե...