ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարտի 1-ը» բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն. Փաշինյան
«Մարտի 1-ը» բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն, այսօր հայտարարել է վարաչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ, գործադիրի ղեկավարը պատասխանել է՝ «ամենտարբեր պատճառներով, այդ թվում՝ իրավական մի շարք որոշումների»։
«Այն, որ մինչև հիմա «Մարտի 1-ի» մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինի։ Մանավանդ՝ ամենամեծ խնդիրը հետևյալն է, կամ մեծ խնդիրներից մեկը, որ նաև քրեական գործի վարույթներով է հիմնավորվել, ապացուցվել, որ նախաքննությունը 2008 թվականի մարտի 1-ից անմիջապես հետո ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը դժվար լինի կամ անհնար դառնա»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հիշեցրել է՝ քրեական գործով պարզվել է, որ դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների մի մասը փոխվել է։
«Պատկերացնել կարելի է, թե այս ամենն ինչ հետևանքներ է բերում։ Բայց դա կապ չունի իմ, համենայն դեպս էնքանով, որքանով ես կարող եմ դիրքորոշում արտահայտել իրավապահ մարմինների վերաբերյալ, իմ դիրքորոշումն այն է, որ լիարժեք և ամբողջական մենք պետք է հասնենք բացահայտմանը։ Դա մեր օրակարգից դուրս չի եկել», - ասաց Փաշինյանը։
Վարչապետն իշխանության մյուս ներկայացուցիչների հետ այսօր առավոտյան մասնակցում էր «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։
Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտե՞ղ էր թշնամին դարանակալել հայ ոստիկաններին. «Հետք»
«Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ մարտի 5-ին ադրբեջանցի դիվերսանտները սպանել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ունենք 3 հիմնական խնդիր». Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը մանրամասնում է
Արդեն 10 օրից ավելի է՝ Եվրամիության առաքելության դիտորդները Հայաստանում են՝ շարունակելով մնալ Ռուսաստան-Ադրբեջան ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` Արցախում. ցուցարարները փակել են ռուս խաղաղապահների ավտոմեքենաների ճանապարհը
Արցախում կրքերը չեն հանդարտվում: Ցուցարարները փակել են ռուս խաղաղապահների ավտոմեքենաների ճանապարհը Մանրամասները` տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պետնախարարը բանակցում է ցուցարարների հետ
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը բանակցել է ցուցարարների հետ: Այս մասին գրում է Հրապարակը: Քիչ առաջ հայտն...