7,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Տաջիկստանում․ այն զգացվել է նաև Ղազախստանում և Ուզբեկստանում
Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 8.37-ին (Երևանի ժամանակով 4.37-ին): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա։
Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ երկու-երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել նաեւ Ալմա-Աթայում։ Իր հերթին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում երեքից չորս բալ ուժգնությամբ ցնցումներ են հայտարարել։
Բնակչության շրջանում ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժեր են եղել Ադրբեջանում և Իրանում
Ադրբեջանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կե...
Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել
Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով երեք մարդ...
Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամ...
Հունաստանում երկու գնացքներ են բախվել. մահացել է 26 մարդ, կա ավելի քան 80 տուժած
Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 85-ը։ Փրկարարական աշխատանքները...