Պուտինի ուղերձից հետո Բայդենը կվերանայի իր ելույթը Լեհաստանում
Մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդես էր գալիս իր ռազմատենչ ելույթով, Լեհաստանի մայրաքաղաքում բեմ էր բացվում Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի պատասխան ելույթի համար։
BBC-ի լրագրողի հաղորդման համաձայն՝ Սպիտակ տան պաշտոնյաներն ասել են, որ ԱՄՆ նախագահը կլսի Պուտինի ելույթը և, հնարավոր է, որոշ փոփոխություններ մտցնի նրա ելույթում, որը պետք է տեղի ունենա այսօր երեկոյան։
ՌԴ նախագահի ելույթի նախօրեին նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Պուտինը դժվար թե անձամբ հետևի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Լեհաստան կատարած այցին, թեև բոլոր տեղեկությունները նրան կհաղորդեն։
Պեսկովի խոսքով՝ Կրեմլը շատ ուշադիր հետևելու է, թե ինչ է լինելու Լեհաստանում։ Միաժամանակ նա առաջարկել է, որ մեծ հավանականությամբ «դա կլինի ռուսաֆոբիայի կենտրոնացման և զենքի նոր մատակարարումների փոխադարձ համոզմունքի շարունակություն և լարվածության նոր սրում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կարող է լինել, եթե Ադրբեջանը չկատարի Հաագայի դատարանի պահանջը․ մանրամասներ
Ի՞նչ կարևորություն ունի Հաագայի դատարանի որոշումը և որքանո՞վ այն կնպաստի Լաչինի միջանցքի խնդրի կարգավորմանը. «Առաջին լրա...
Ադրբեջանից ստացվել է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության հավաստիացում․ Միրզոյան
«Ի սկզբանե, երբ մենք Ադրբեջանի հետ նախաձեռնում էինք խաղաղության պայմանագրի շուրջ քննարկում, ընկալում և պայմանավորվածությ...
ԵՄ-ն պատասխանել է Պուտինի` միջուկային պայմանագրին ՌԴ մասնակցությունը կասեցնելու որոշմանը
ԵՄ-ն կարծում է, որ Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները, որոնք ստանձնել է Ռազմավարական հարձակողական սպառազինո...
Ուկրաինան գործնականում չունի Ղրիմը վերականգնելու հնարավորություն․ գեներալ
Ուկրաինան գործնականում չունի Ղրիմը վերականգնելու հնարավորություն, ասել է գեներալ Յարոսլավ Ստրուժիկը, ՆԱՏՕ-ի միջազգային ռ...