Ադրբեջանից ստացվել է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության հավաստիացում․ Միրզոյան
«Ի սկզբանե, երբ մենք Ադրբեջանի հետ նախաձեռնում էինք խաղաղության պայմանագրի շուրջ քննարկում, ընկալում և պայմանավորվածություն եղավ՝ այդ բանակցությունները վարել երկու հիմնական ուղղություններով. մեկը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման, կարգավորման շուրջ, և մյուսը, անշուշտ, ձևաչափ, հարթակ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ-ում ապրող բնակչության, հայության իրավունքներն ու անվտանգությունը»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը տևական ժամանակ խուսանավել է այդ խոսակցության մեջ ներգրավվելուց. «Մյունխենում՝ ոչ միայն պանելային քննարկման ժամանակ, այլև Բլինքեն-Ալիև-Փաշինյան հանդիպման ընթացքում, ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը, հավաստիացումն առ այն, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսություն պետք է տեղի ունենա:
Մյուս կողմից, մենք վերջին տարիների ընթացքում շարունակաբար տեսել ենք՝ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, տրվել հավաստիացումներ, խոստումներ, հետո նահանջ է եղել այդ դիրքորոշումից, ընդհուպ՝ մինչև ստորագրված, հանրահայտ պայմանավորվածություններից։ Հուսամ՝ այս անգամ այդ դեպքը չի լինի»
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կարող է լինել, եթե Ադրբեջանը չկատարի Հաագայի դատարանի պահանջը․ մանրամասներ
Ի՞նչ կարևորություն ունի Հաագայի դատարանի որոշումը և որքանո՞վ այն կնպաստի Լաչինի միջանցքի խնդրի կարգավորմանը. «Առաջին լրա...
ՀՀ ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել ադրբեջանական գործողությունները
Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներ...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը փոխանցել է` կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կտրուկ քայլեր. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային...
Պուտինի ուղերձից հետո Բայդենը կվերանայի իր ելույթը Լեհաստանում
Մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդես էր գալիս իր ռազմատենչ ելույթով, Լեհաստանի մայրաքաղաքում բեմ էր բացվու...