ԵՄ-ն պատասխանել է Պուտինի` միջուկային պայմանագրին ՌԴ մասնակցությունը կասեցնելու որոշմանը
ԵՄ-ն կարծում է, որ Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները, որոնք ստանձնել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի (START) շրջանակում և Միացյալ Նահանգներին հնարավորություն տա ստուգելու իր միջուկային զինանոցները: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայության հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում ասվում է, որ նախկինում ստորագրված պայմանագիրն ուժեղացնում է ռազմավարական կայունությունը և փոխադարձ վստահությունը երկու խոշոր միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։
Պայմանագրի կասեցումը «կխաթարի եվրոպական անվտանգության ճարտարապետությունը և էականորեն կտապալի սպառազինությունների վերահսկման ջանքերը», ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ-ն նշել է, որ միջուկային զինանոցի նկատմամբ վերահսկողության կորուստը չի բխում պայմանագրի անդամ երկրներից և ոչ էլ որևէ այլ երկրի շահերից։ Բրյուսելը կոչ է արել Մոսկվային հեշտացնել ստուգումները և պահպանել պայմանագիրը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում ելույթի ժամանակ հայտարարել էր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին։ Նա նաև կարգադրել էր պատրաստ լինել միջուկային փորձարկումների մեկնարկին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, ասել է, որ Ռուսաստանի նման որոշումը կքանդի սպառազինությունների վերահսկման ամբողջ ճարտարապետությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կարող է լինել, եթե Ադրբեջանը չկատարի Հաագայի դատարանի պահանջը․ մանրամասներ
Ի՞նչ կարևորություն ունի Հաագայի դատարանի որոշումը և որքանո՞վ այն կնպաստի Լաչինի միջանցքի խնդրի կարգավորմանը. «Առաջին լրա...
ՀՀ ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել ադրբեջանական գործողությունները
Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներ...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը փոխանցել է` կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կտրուկ քայլեր. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային...
Պուտինի ուղերձից հետո Բայդենը կվերանայի իր ելույթը Լեհաստանում
Մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդես էր գալիս իր ռազմատենչ ելույթով, Լեհաստանի մայրաքաղաքում բեմ էր բացվու...