ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կարող է լինել, եթե Ադրբեջանը չկատարի Հաագայի դատարանի պահանջը․ մանրամասներ
Ի՞նչ կարևորություն ունի Հաագայի դատարանի որոշումը և որքանո՞վ այն կնպաստի Լաչինի միջանցքի խնդրի կարգավորմանը. «Առաջին լրատվական»-ի հետ տեսակապի միջոցով պատասխանելով հետևյալ հարցին, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել է. «Կարծում եմ՝ դատարանի որոշումն առանցքային կարևորություն ունի, որովհետև այն իրավաբանորեն պարտադիր է: Դատարանի նախագահը շեշտեց, որ դատարանի որոշումն առաջացնում է իրավաբանական պարտավորություն և փաստացի ստացվում է, որ բացի եռակողմ համաձայնության շրջանակներում ստանձնած պարտավորությունից, Ադրբեջանն ունի ևս մեկ հստակ իրավաբանական պարտավորություն՝ արդեն դատարանի որոշմամբ ամրագրված»:
Հարցին՝ եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը, ի՞նչ կարող է դրան հետևել, Եղիշե Կիրակոսյանը պատասխանել է. «Չեմ կարծում դա լավ արձագանք կունենա միջազգային հանրության կողմից, որովհետև արդեն գործ ունենք մեկ այլ հարթության հետ, և Ադրբեջանի կողմից այդ որոշումը չկատարելն առաջացնելու է առանվազն իրենց երկրի հեղինակության խնդիր և լրացուցիչ բարդություններ: Բնական է, հայկական կողմը պետք է ամեն ինչ անի՝ ադրբեջանական կողմին և միջազգային հանրությանն անընդհատ հիշեցնելու իրենց պարտավորության մասին: Ամեն դեպքում, չեմ կարծում՝ Ադրբեջանի շահերից է բխելու այդ որոշումը չկատարելը»:
Խոսելով դատարանի որոշումը կատարելու ժամկետների մասին՝ Կիրակոսյանն ասել է. «Ժամկետներ կոնկրետ չունենք այս պահի դրությամբ, բայց դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հենց որոշումը հրապարակելու պահից»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ՀՀ-ը նմանեցրել է անսարք մեքենայի
«Ես ՀՀ-ի վարչապետն եմ, բայց կարևորա նաև, թե ես ի՞նչ երկրի վարչապետ եմ, և այդ երկիրը իրա գոյության ընրացքում ի՞նչ ուժ ա գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրաշարժից տուժածներին օգնելու մեր որոշումը քաղաքական ենթատեքստ չի ունեցել․ հումանիտար քայլ էր
«ԱԳ նախարարի մասին` ես տենց շատ ուշադիր չեմ հետևել ու չեմ բացառում, որ քաղաքավարական ժպիտներ եղել են, բայց չեմ կարծում,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարադատության թաղամաս կկառուցվի․ պաշտոնյաներին Փաշինյանը հրավիրել է խորհրդակցության
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ:&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզպետը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը դեռ գնահատական չի տալիս՝ կո՞ղմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, թե՞ ոչ: «Երբ բացվե...