Հերթական հետցնցումը` Թուրքիայում. շենքեր են փլուզվել
Թուրքական Հաթայի Արսուզ թաղամասում մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մադին գրում է Habertürk-ը։
Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության (AFAD) կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում։
Երկրաշարժը, որը գրանցվել է Արսուզից 6 կիլոմետր հեռավորության վրա, գրանցվել է 9,26 կմ խորության վրա։
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ հետցնցմանը հաջորդել են փլուզումներ։ Խոսքը փետրվարի 6-ին գրանցված ավերիչ երկրաշարժի ժամանակ վնասված շինությունների մասին է։
Այսօր ավելի վաղ կրկին երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայում` Մալաթիայում։ Այս անգամ եղել էր 4.9 մագնիտուդով հետցնցում։
Նմանատիպ հոդվածներ
Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամ...
Երկրաշարժեր են եղել Ադրբեջանում և Իրանում
Ադրբեջանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կե...
Ղազախստանում աշակերտը կացնով և դանակով հարձակվել է դպրոցականների վրա
Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքի դպրոցներից մեկում 9-րդ դասարանցին դանակով ու կացնով վիրավորել է երեք աշակերտի, նա...
Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել
Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով երեք մարդ...