Սպորտ

Իրեն աշխարհի լավագույններից է համարում. UFC-ի չեմպիոնը՝ Ծառուկյանի մասին

Իրեն աշխարհի լավագույններից է համարում. UFC-ի  չեմպիոնը՝ Ծառուկյանի մասին
Փի Էֆ Էլ-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը խոսել է UFC-ի մարտիկների մակարդակի մասին՝ անդրադառնալով նաև Արման Ծառուկյանին։ Նուրմա-գոմեդովը հիշեցրել է Ծառուկյանի պարտությունները…

Փի Էֆ Էլ-ի թեթև քաշային կարգի  չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը խոսել է UFC-ի մարտիկների մակարդակի մասին՝ անդրադառնալով նաև Արման Ծառուկյանին։


Նուրմա-գոմեդովը հիշեցրել է Ծառուկյանի պարտությունները Մաթեուշ Գամրոտին և Իսլամ Մախաչևին՝ նշելով, որ հայ մարտիկը հազվադեպ է մենամարտում, սակայն իրեն համարում է աշխարհի լավագույններից մեկը։


«Քանի դեռ նա երկու մենամարտ է անցկացրել, ես հասցրել եմ չորս անգամ պաշտպանել տիտղոսս։ UFC-ում կարող են շատ խոսել․ այնտեղ PR-մեքենան շատ հզոր է»
,- Նուրմա-գոմեդովի խոսքերը մեջբերում է Sport24-ը։


Նա նաև կարծիք է հայտնել, որ UFC-ի թեթև քաշային կարգում մրցակցության մակարդակն այնքան բարձր չէ, որքան ներկայացվում է։


Հիշեցնենք՝ Արման Ծառուկյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում՝ UFC 331 մրցաշարում։ Նրա մրցակիցը կլինի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250