ԿՀՎ-ն սուզորդներ է վարձել «Հյուսիսային հոսք» գազատարները պայթեցնելու համար. Հերշ
«Հյուսիսային հոսք» գազատարների վրա ահաբեկչության հետաքննության հեղինակ Սեյմուր Հերշը Democracynow պորտալին պատմել է գազատարների խարխլման նախապատրաստման նոր մանրամասներ, գրում է Readovka-ն։
Նրա խոսքով, ԿՀՎ-ն սուզորդներ է պատրաստել գազատարների պայթյունի համար։ Մասնավորապես նախքան գազատարների շարանը խարխլելը, ԿՀՎ-ն նորվեգական նավին դեկոպրեսիոն խցիկ է մատակարարել՝ սուզորդներին մեծ խորություններ իջնելու համար:
«Սուզանավերի սուզման մակարդակը 260 ֆուտ է (79 մետր): Նորվեգացիները Բալթիկ ծովում գտել են ամենացածր տեղը՝ Շվեդիայի և Դանիայի միջև: Եվ նրանք այնտեղ մարզվել են։ Խողովակաշարերը ծածկված են բետոնե սալերով: Այնպես որ, դրանք պայթեցնելը լուրջ աշխատանք է»,- ասել է լրագրողը՝ ընդգծելով, որ պայթուցիկը տեղադրված է եղել ճշգրիտ 260 ոտնաչափ խորության վրա։
Բացի այդ, Հերշը նորվեգական կառավարության հայտարարությունները գործողությանը չմասնակցելու մասին անվանել է «հիմար սուտ»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն` Արցախում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագր...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի շրջան) նախնական տվյալներով...
Սառը պատերազմից հետո ռուսական նավերն առաջին անգամ դուրս են եկել ծով միջուկային զենքով. NIS
Նորվեգիայի հետախուզական ծառայությունը (NIS) հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում նշվում է, որ Ռուսաստանի հյուսիսային...
ՄԻԵԴ-ում գերեվարվածներին վերաբերող 3 անհատական գործ մտել է ակտիվ կոմունիկացիայի փուլ. Սիրանուշ Սահակյան. ԶԼՄ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) երեք անհատական գործ մտել է ակտիվ կոմունիկացիայի փուլ: Այս մասին NEW...