ՄԻԵԴ-ում գերեվարվածներին վերաբերող 3 անհատական գործ մտել է ակտիվ կոմունիկացիայի փուլ. Սիրանուշ Սահակյան. ԶԼՄ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) երեք անհատական գործ մտել է ակտիվ կոմունիկացիայի փուլ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Միազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Սահակյանն ասել է, որ բուն գործի էության վերաբերյալ դատարանը հարցադրումներ է ուղղել Ադրբեջանին.
«Եթե նախկին գործընթացի շրջանակում հարցադրումներն առնչվում էին բացառապես անհապաղ միջոցների կիրառությանը, ապա ներկայումս էության վերաբերյալ հարցադրումներ կան: Հաշվի առնելով, որ գործընթացը տեղաշարժվել է, ակնկալիք ունենք, որ մյուս անհատական գործերով կարճ ժամանակ անց եւս կլինի կոմունիկացիա՝ էության վերաբերյալ: Անհապաղ միջոցները վերացել են այն աձնանց առնչությամբ որոնք հայրենադարձվել են, իսկ նրանք, ովքեր դեռ վերադարձված չեն եւ անկախ նրանից՝ Ադրբեջանն ընդունում է, թե՝ ոչ, անհապաղ միջոցներ շարունակում են գործել»:
Սիրանուշ Սահակյանը նշել է, թե որոնք են այդ երեք գործերը.
«Գործերից մեկը վերաբերում է հայրենադարձված գերու, որը խոշտանգվել է Ադրբեջանում գտնվելու ընթացքում: Մյուսն առնչվում է ռազմագերու գնդակահարությանը Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից: Երրորդն առնչվում է զինծառայողի մարմնի նկատմամբ ոտնձգությանը:
Մարմնի տարբեր մասերի նկատմամբ արվել է միջամտություն և ավելին, այդ միջամտությունը ցուցադրող կադրերը լայնորեն տարածվել են, ինչը նաեւ անձանց մասնավոր կյանքի անձեռմխելիությանխնդիրներ է առաջ բերում եւ անհամաչափ ցավ, տառապանք է պատճառում նաեւ հարազատներին»:
Հարցին, թե ո՞ր ժամանակաշրջանի դեպքերին են վերաբերում գործերը Սահակյանն ասել է. «Ունենք գործ, որը վերաբերում է սեպտեմբերյան մարտերին: Ունենք գործ, որն առնվում է բուն 44-օրյա պատերազմին: Ունենք գերեվարման դեպք, որը տեղի է ունեցել մինչեւ պատերազմը»:
Սահակյանն ասել է, որ Եվրոպական դատարանը Ադրբեջանին ժամկետներ է տրամադրել՝ առարկություններ ներկայացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Սառը պատերազմից հետո ռուսական նավերն առաջին անգամ դուրս են եկել ծով միջուկային զենքով. NIS
Նորվեգիայի հետախուզական ծառայությունը (NIS) հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում նշվում է, որ Ռուսաստանի հյուսիսային...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի շրջան) նախնական տվյալներով...
ՌԴ ՊՆ-ն` Արցախում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագր...
ԿՀՎ-ն սուզորդներ է վարձել «Հյուսիսային հոսք» գազատարները պայթեցնելու համար. Հերշ
«Հյուսիսային հոսք» գազատարների վրա ահաբեկչության հետաքննության հեղինակ Սեյմուր Հերշը Democracynow պորտալին պատմել է գազա...