Սառը պատերազմից հետո ռուսական նավերն առաջին անգամ դուրս են եկել ծով միջուկային զենքով. NIS
Նորվեգիայի հետախուզական ծառայությունը (NIS) հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում նշվում է, որ Ռուսաստանի հյուսիսային նավատորմի նավերը 30 տարվա մեջ առաջին անգամ սկսել են ծով դուրս գալ տակտիկական միջուկային զենքով։ Այս մասին գրում է RTVI-ը։
Փաստաթղթի համաձայն՝ խորհրդային տարիներին Հյուսիսային նավատորմի նավերը մարտավարական միջուկային զենքերով սիստեմատիկորեն ծով են դուրս եկել, սակայն Սառը պատերազմի ավարտից հետո նման դեպքեր չեն գրանցվել։
NIS-ը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումից հետո «միջուկային զենքի նշանակությունը Ռուսաստանի համար զգալիորեն աճել է»։
Նորվեգական հետախուզության տվյալներով՝ միջուկային ներուժի կենտրոնական մասը տեղադրվել է Հյուսիսային նավատորմի սուզանավերի և վերգետնյա նավերի վրա։
«Միջուկային զենքը լուրջ վտանգ է ներկայացնում այն գործողությունների դեպքերում, որոնց կարող են մասնակցել ՆԱՏՕ-ի երկրները»,- նշվում է զեկույցում։
2022 թվականի սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «երբ մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգվի, մենք, անկասկած, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Ռուսաստանին և մեր ժողովրդին պաշտպանելու համար»: Երկրի ղեկավարի խոսքով՝ դա ներառում է միջուկային զենքի օգտագործումը՝ հավելելով. «սա բլեֆ չէ»։
Politico-ն գրել է, որ ԱՄՆ հետախուզությունը և նրանց դաշնակիցները ուժեղացրել են Ռուսաստանի հսկողությունը և փորձում են պարզել՝ արդյոք Պուտինը հրամայել է միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նույնպես բազմիցս խոսել է միջուկային զենքի կիրառման մասին։ Սեպտեմբերին նա ասել էր, որ «Ռուսաստանն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառել»։
Ըստ Մեդվեդևի՝ միջուկային զենքի կիրառումը թույլատրելի է Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների վրա հարձակման դեպքում՝ «այս տեսակի սպառազինության կիրառմամբ», կամ եթե վտանգ կա ռուսական պետության գոյության նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի շրջան) նախնական տվյալներով...
ՄԻԵԴ-ում գերեվարվածներին վերաբերող 3 անհատական գործ մտել է ակտիվ կոմունիկացիայի փուլ. Սիրանուշ Սահակյան. ԶԼՄ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) երեք անհատական գործ մտել է ակտիվ կոմունիկացիայի փուլ: Այս մասին NEW...
ՌԴ ՊՆ-ն` Արցախում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագր...
ԿՀՎ-ն սուզորդներ է վարձել «Հյուսիսային հոսք» գազատարները պայթեցնելու համար. Հերշ
«Հյուսիսային հոսք» գազատարների վրա ահաբեկչության հետաքննության հեղինակ Սեյմուր Հերշը Democracynow պորտալին պատմել է գազա...