Սեյրան Օհանյանը շարունակում է մնալ պատգամավոր. ի՞նչ է սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն երեկ անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։ Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման գործընթաց կսկսվի:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3 միջնորդություն էր ներկայացրել, որոնցից առաջինը վերաբերում էր զորամասի տարածքների օտարմանը, երկրորդ միջնորդագիրը գաղտնի էր և քննարկվեց փակ նիստում, իսկ երրորդ միջնորդագիրը վերաբերում էր արդեն պաշտոնավարման ընթացքում թույլ տված չարաշահումներին: Դատախազի միջնորդությունները լսելուց հետո ՔՊ-ականները միաձայն քվեարկությամբ համաձայնություն տվեցին, որպեսզի Սեյրան Օհանյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից:
Ընդդիմությունը բոյկոտել էր թե՛ հարցի քննարկումը, թե՛ քվեարկությունը:
Թեև Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, բայց նա շարունակում է պահպանել իր պատգամավորական մանդատը և հանդիսանում է «Հայաստան» խմբակցության ղեկավար: Նրա պատգամավորական լիազորությունները կհամարվեն դադարեցված, երբ ազատազրկման դատապարտելու որոշում կայացվի: Կալանքի համար դատախազը կրկին պետք է խորհրդարան գա և պատգամավորների համաձայնությունը ստանա»:
Մանրամասները՝ թերթի համարում: |
Նմանատիպ հոդվածներ
Կառավարության որոշմամբ՝ Հայաստանը փրկարարներ կուղարկի Թուրքիա․ Tert. am (ոչ պաշտոնական)
Հայաստանը կաջակցի Թուրքիային՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում, այս մասին գրում է Tert. am-ը՝ հղում անելով իր տ...
Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել վերջերս: Այս մասին Բեռլինում իր գեր...
Թուրքական լրատվականը նշում է, թե 57 հայ փրկարար է մեկնել Թուրքիա․ Հայաստանից հերքում են
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է թուրքական Milliyet լրատվականի հոդվածով, որում ասվում է, թե Հայա...
Ադրբեջանն ու Իրանը մոտենում են ռազմական հակամարտությանը․ Silk Road Briefing
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած «ահաբեկչական» հարձակումը, որի հետեւանքով զոհվել են դեսպանատան աշ...