Կառավարության որոշմամբ՝ Հայաստանը փրկարարներ կուղարկի Թուրքիա․ Tert. am (ոչ պաշտոնական)
Հայաստանը կաջակցի Թուրքիային՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում, այս մասին գրում է Tert. am-ը՝ հղում անելով իր տեղեկություններին։
Լրատվամիջոցը նշում է, թե Կառավարությունն արդեն հաստատել է Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության ներկայացուցիչների՝ Թուրքիա այցի վերաբերյալ որոշումը։ Հայկական փրկարարական խումբը թուրք–սիրիական սահմանին երկրաշարժից տուժած հատվածում որոնողափրկարարական աշխատանքներ կիրականացնի։
Նշվում է նաև, որ այս պահին ընթանում են կազմակերպչական աշխատանքներ։
Auroranews - ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ կառավարության լրատվության բաժնից։ Բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանն ասաց, թե տեղեկությունը պետք է ճշտել ԱԻՆ-ից, իսկ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանին, նախարարի մամուլի քարտուղարի հեռախոսահամարներին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել վերջերս: Այս մասին Բեռլինում իր գեր...
Մեր աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր մակարդակով․ Ֆրանսիայից՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի...
Ադրբեջանն ու Իրանը մոտենում են ռազմական հակամարտությանը․ Silk Road Briefing
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած «ահաբեկչական» հարձակումը, որի հետեւանքով զոհվել են դեսպանատան աշ...
Թուրքական լրատվականը նշում է, թե 57 հայ փրկարար է մեկնել Թուրքիա․ Հայաստանից հերքում են
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է թուրքական Milliyet լրատվականի հոդվածով, որում ասվում է, թե Հայա...