Արարատ Միրզոյանը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ ունի լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ՝ չնայած որոշ հարցերում կան անհամաձայնություններ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միրզոյանն այս մասին ասաց Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կա ճգնաժամ։
«Դաշնակցային հարաբերություններ են մեր երկրների միջև։ Կա շատ լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ։ Կան բազմաթիվ համաձայնություններ, կան որոշակի հարցերում անհամաձայնություններ, ընդ որում հրապարակային, այդ թվում՝ կապված ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ։ Դրանք ճգնաժամ անվանելը, երևի, չափազանց ուռճացված կլինի։ Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ, քննարկում ենք բոլոր՝ շատ բազմաճյուղ օրակարգի հարցերը, բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն կա և բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն չկա»,- նշեց Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարության որոշմամբ՝ Հայաստանը փրկարարներ կուղարկի Թուրքիա․ Tert. am (ոչ պաշտոնական)
Հայաստանը կաջակցի Թուրքիային՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում, այս մասին գրում է Tert. am-ը՝ հղում անելով իր տ...
Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել վերջերս: Այս մասին Բեռլինում իր գեր...
Թուրքական լրատվականը նշում է, թե 57 հայ փրկարար է մեկնել Թուրքիա․ Հայաստանից հերքում են
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է թուրքական Milliyet լրատվականի հոդվածով, որում ասվում է, թե Հայա...
Մեր աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր մակարդակով․ Ֆրանսիայից՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի...