Մեր աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր մակարդակով․ Ֆրանսիայից՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, և բնակչությանը մատակարարվի պարենային և մարդասիրական օգնություն։ RTVI-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Անն-Կլեր Լեժանդրը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա. Բացի այդ, մենք ցանկանում և աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը։
Կա եվրոպական միջնորդություն, որին մենք անվերապահորեն աջակցում ենք։ Ֆրանսիայի նախագահի շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները կարողացան զրուցել միմյանց հետ անցած հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակում, այդ շրջանակում մենք որոշեցինք ԵՄ առաքելություն ուղարկել Հայաստանից սահման՝ լարվածությունը կրճատելու նպատակով։
Կարծում եմ, որ մեր աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր պետական մակարդակով։ Ֆրանսիայի նախագահն անձամբ գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի մենք կարողանանք վերսկսել բանակցությունները, և որպեսզի այս իրավիճակը լուծվի և լարվածությունը նվազի»,- ասել է Անն-Կլեր Լեժանդրը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ու Իրանը մոտենում են ռազմական հակամարտությանը․ Silk Road Briefing
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած «ահաբեկչական» հարձակումը, որի հետեւանքով զոհվել են դեսպանատան աշ...
ԱՄՆ-ն առաջին անգամ առգրավվել է ռուս գործարարի ավելի քան 5 միլիոն դոլարն ու փոխանցել Ուկրաինային․ CNN
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային է փոխանցել ռուս գործարարից առգրավված միջոցները: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։ ԱՄՆ-ն ռուս...
Բայդենն առաջարկել է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը տալ ՌԴ-ին. Neue Zürcher Zeitung
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը հունվարի կեսերին խաղաղության ծրագիր է առաջարկել Կիևին և Մ...
Քերոբյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է՝ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, և Թուրքի...