Թուրքիայում զոհերի թիվը հասել է 912-ի, վիրավորներինը՝ 5385-ի․ Էրդողան
Թուրքիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը, ավելի քան 5 հազարը տուժել են, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնից։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այս պահի դրությամբ մահացել է 912, վիրավորվել՝ 5385 մարդ։ Փրկվել է 2470-ը»,-ասել է նա։
Փլուզված շինությունների թիվը, ըստ Էրդողանի, 2818 է։ Նա հավելել է, որ 7, 7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժն ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները ավելի վաղ հայտնել էին 284 զոհի ու 2383 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
Նմանատիպ հոդվածներ
Կրկին երկրաշարժ․ այս անգամ Թուրքիայի կենտրոնական հատվածում
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյ...
Ինչ է կատարվում Թուրքիայի հայկական թաղամասերում․ մեկ հայ է զոհվել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կ...
Րոպեներ առաջ 7,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, ցնցվել է նաև Սիրիան
Րոպեներ առաջ Սիրիայից Auroranews-ին տեղեկացրին, որ քիչ առաջ կրկին երկրաշարժ է գրանցվել։ Ըստ մեզ փոխանցած տեղեկության՝ ցն...
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի․ մանրամասներ
Քիչ առաջ հայտել էինք, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, վիրավորվել է 639 մարդ, հայտնում է...