Կրկին երկրաշարժ․ այս անգամ Թուրքիայի կենտրոնական հատվածում
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 09:52-ին, Թուրքիայի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն Քահրամանմարաս քաղաքից 58 կմ հյուսիս-արևմուտք, փոխանցում է Ria.ru-ն։
Թուրքիայի հարավ-արևելքում էլ գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Երկրաշարժերի հետևանքով նոր ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։
Ըստ EMSC կայքի՝ երկրաշարժին հաջորդել են ևս յոթ հետցնցումներ Թուրքիայում։
Հիշեցնենք՝ Թուրքիայի հարավային շրջաններում և Սիրիայի հյուսիսում շարունակվում են փրկարարական աշխատանքները փետրվարի 6-7-ը տեղի ունեցած երեք հզոր երկրաշարժերից հետո, որոնք խլել են ավելի քան 7 հազար 700 մարդու կյանք։
Նմանատիպ հոդվածներ
Զոհերի ընդհանուր թիվը կարող է գերազանցել 20 հազարը․ նոր մանրամասներ են հրապարակել
Թուրքիայի հարավային շրջաններում և Սիրիայի հյուսիսում շարունակվում են փրկարարական աշխատանքները փետրվարի 6-7-ը տեղի ունեցա...
Ինչ է կատարվում Թուրքիայի հայկական թաղամասերում․ մեկ հայ է զոհվել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կ...
Թուրքիայում զոհերի թիվը հասել է 912-ի, վիրավորներինը՝ 5385-ի․ Էրդողան
Թուրքիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը, ավելի քան 5 հազարը տուժել են, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ...
Րոպեներ առաջ 7,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, ցնցվել է նաև Սիրիան
Րոպեներ առաջ Սիրիայից Auroranews-ին տեղեկացրին, որ քիչ առաջ կրկին երկրաշարժ է գրանցվել։ Ըստ մեզ փոխանցած տեղեկության՝ ցն...