Ինչ է կատարվում Թուրքիայի հայկական թաղամասերում․ մեկ հայ է զոհվել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի հայաբնակ հատվածներում զոհերի ու կորուստների վերաբերյալ «Արմենպրես»-ին տվյալներ է փոխանցել Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը։
Մալաթիայում հայ ընտանիքի պատկանող բնակարանի փլուզման հետևանքով մեկ մարդ զոհվել է։
Էլազըգում (Խարբերդ) կան ավերված շենքերը,հայ համայնքի անդամները անհանգստացած են, սակայն մարդկային կորուստներ չկան։
Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի ղեկավար Օհաննես Գաֆուր Թուրքայը հայտնել է, որ ցնցումների հետևանքով եկեղեցին վնասված չէ, սակայն քաղաքում կան ավերված շենքեր։
Իսքենդերունում Տեր Ավետիս քահանայի հայտնած տեղեկության համաձայն՝ քաղաքի կենտրոնում ավերածություններ կան։ Լատին կաթոլիկ եղեկեցին հիմնահատակ ավերվել է։ Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին ևս վնասվել է։ Մարդկային կորուստնի մասին տեղեկություններ չկան։
Թուրքիայի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից մտահոգող լուրեր այս պահին չկան։
Իսկ Կեսարիայում, թեպետ ցնցումները զգացվել են, սակայն տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վնասված չէ։
Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնեցինք, որ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորներինը` 2383-ի
Նմանատիպ հոդվածներ
Կրկին երկրաշարժ․ այս անգամ Թուրքիայի կենտրոնական հատվածում
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյ...
Թուրքիայում զոհերի թիվը հասել է 912-ի, վիրավորներինը՝ 5385-ի․ Էրդողան
Թուրքիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը, ավելի քան 5 հազարը տուժել են, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ...
Րոպեներ առաջ 7,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, ցնցվել է նաև Սիրիան
Րոպեներ առաջ Սիրիայից Auroranews-ին տեղեկացրին, որ քիչ առաջ կրկին երկրաշարժ է գրանցվել։ Ըստ մեզ փոխանցած տեղեկության՝ ցն...
Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը պատմում է․ «Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել»
Վրույրն ու Արկադին առերեսվել են, առերեսման ժամանակ Վրույրն Արկադիին ասել է՝ դու հետս ես եղել։ Նոր բան չէ, շուտ է եղել, բ...