Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի․ մանրամասներ
Քիչ առաջ հայտել էինք, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, վիրավորվել է 639 մարդ, հայտնում է այդ երկրի առողջապահության նախարարությունը։
Միաժամանակ, Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ամենաուժեղ ցնցումները տեղի են ունեցել Իդլիբում, Հալեպում և Լաթաքիայում։
Ըստ պարբերականի` զոհերի մեջ հայեր էլ կան։ Մի քանի շենք փլվել է, փրկարարական աշխատանքները շարունակում են։
Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում հաղորդում են 76 զոհի ու ավելի քան 400 վիրավորի մասին, Սիրիայում ավելի վաղ նշվում էր 42 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին։
«Մեր ունեցած տեղեկություններով` Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է։ Մայր ու տղա զոհվել են, հոր ոտքն է ամպուտացվել և այժմ հիվանդանոցում է, իսկ աղջկան փորձում են փլատակների տակից հանել։ Շատ երկար տևեց երկրաշարժը` բոլորը փողոց էին դուրս եկել. ես ինքս նոր տուն գնացի` պատերը վնասվել են»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կրկին երկրաշարժ․ այս անգամ Թուրքիայի կենտրոնական հատվածում
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյ...
Ինչ է կատարվում Թուրքիայի հայկական թաղամասերում․ մեկ հայ է զոհվել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կ...
Թուրքիայում զոհերի թիվը հասել է 912-ի, վիրավորներինը՝ 5385-ի․ Էրդողան
Թուրքիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը, ավելի քան 5 հազարը տուժել են, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ...
Րոպեներ առաջ 7,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, ցնցվել է նաև Սիրիան
Րոպեներ առաջ Սիրիայից Auroranews-ին տեղեկացրին, որ քիչ առաջ կրկին երկրաշարժ է գրանցվել։ Ըստ մեզ փոխանցած տեղեկության՝ ցն...