Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մերկասառույցի պաճառով վրաերթի է ենթարկել պարեկներին

Այսօր՝ փետրվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝…

Այսօր՝ փետրվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վահե Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի պաճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և վրաերթի է ենթարկել նշված հատվածում ծառայություն կատարող ավագ և կրտսեր պարեկներին։

Վարորդը եղել է սթափ, փախուստի չի դիմել, օգնել է որպեսզի վրաերթի ենթարկվածներին տեղափոխեն «Աբովյան» ԲԿ։

 

Հավելենք, որ Auroranews.am-ը այսօր բազմաթիվ ահազանգեր է ստացել ՀՀ տարբեր հատվածներում ճանապարհների անմխիթար վիճակի մասին:

[a7d175dc15813ee988d42b78c5aa63b8.JPG]
[445a12d59eb7b965fb429ab5ad4d9cec.JPG]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250