Հասարակություն Կարևոր

Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն մարտի 1-ից մայիսի 12-ը

Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն մարտի 1-ից մայիսի 12-ը
Կառավարության այսօրվա` փերվարի 2-ի նիստի ընթացքում մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի…

Կառավարության այսօրվա` փերվարի 2-ի նիստի ընթացքում մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ 

 

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպա­յական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:

 

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատ­րաստ­ման և պատ­րաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հու­թյան ներգրավման նպատակով:

 

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանի քաղաքացիություն ընդունող հայերը, կբախվեն մոլեգնող հակահայկական տրամադրություններին.ադրբեջանցի լրագրողը քննադատել է սեփական իշխանություններին

Ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը  ծավալուն հոդված է հրապարակել: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը...

Գլխավոր դատախազությունը պահանջել է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել 11 անշարժ գույք, չեխական ընկերության բաժնետոմսերի արժեքը`1 մլն 608 հազար 540 դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250