«ՌԴ-ն ՀՀ-ի առանցքային գործընկերն է՝ անվտանգության ոլորտում». հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու ՌԴ վարչապետը
Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկատվությումը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևոր ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասել է Միշուստինը:
«Նոր տրանսպորտային, ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից»,- հավելել է Միշուստինը:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի վրա՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը խորանում է»: Փաշինյանը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերն է՝ անվտանգության ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին:«Վշտացած եմ Թուրքիայու...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր...
«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն...