«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի և Մուշկապատ համայնքներում: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, Օպերատիվ շտաբի անդամ, ՆԳՆ ԱԻՊԾ ներկայացուցիչ Կարեն Ավետիսյանը:
Հանդիպումների ընթացքում պետնախարարը խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակի, դրա ազդեցության մասին, ներկայացրել է Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապաշրջափական ուղղությամբ տարբեր ոլորտներում ու ասպարեզներում իրականացվող քայլերը:
Հանդիպումների մասնակից մարտունեցիների հարցերն առավելապես վերաբերել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, երկրի անվտանգությանն ու ապագային: Պատասխանելով հարցերին՝ Ռուբեն Վարդանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իր համար հստակ է, որ այս իրավիճակում հնարավոր բոլոր միջոցներով ու գործիքներով պետք է շարունակել պայքարել.
«Պայքար չի նշանակում պատերազմ։ Պայքարել նշանակում է, որ մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը։ Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»։
Նա հիշեցրել է, որ միջազգային կարևոր դերակատարները ևս հայտարարել են, որ Արցախի հարցը փակված չէ: Պատասխանելով օգնության ակնկալիքների մասին հարցին՝ պետնախարարն ասել է, որ պետք չէ որևէ մեկի վրա հույս դնել և ձեռքերը ծալած նստել.
«Առաջինը մե՛նք մեր գործը պետք է անենք, հետո նոր օգնություն ակնկալենք: Եթե ոչինչ չես անում, միայն հույս ես դնում ուրիշի վրա, ոչինչ չի ստացվի, բայց եթե պայքարում ես ու գործ ես անում, բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվում»:
Հանդիպումների մասնակից մարտունեցիները նշել են, որ պաշտպանում են այդ տեսակետը և ոչ մի իրավիճակում չեն պատրաստվում հեռանալ հայրենիքից ու լքել իրենց տունը:
Հանդիպմանը խոսվել է նաև մի շարք այլ հարցերի մասին: Պետնախարարը նշել է, որ այս իրավիճակում շատ կարևոր է պահպանել բնակչության հետ հետադարձ կապը, ուստի Օպերատիվ շտաբի մյուս անդամները, Ազգային ժողովի պատգամավորները նույնպես հանդիպումներ են ունենում համայնքներում:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
«Իրանի պատասխանը շատ կոշտ կլինի». Իրանի ԱԳ նախարար
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ եթե Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ գ...