Քաղաքականություն Կարևոր

«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին

«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին:


«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում մաղթում: Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,–Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 

Հիշեցնենք` եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ–ն պատրաստ է հզոր երկրաշարժից հետո օգնել Թուրքիային և Սիրիային։ 

ՌԴ ԱԻՆ-ից էլ տեղեկացրել են, որ երկու ինքնաթիռ կուղարկեն Թուրքիա՝ հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետ կապված։

Իսրայելի պաշտպանության նախարարը կարգադրել է զինվորականներին պատրաստ լինել Թուրքիա գնալ, հզոր երկրաշարժից տուժած շրջաններում փրկարարական աշխատանքներին աջակցելու համար։ Ջեյհուն Բայրամովը զանգահարել է Չավուշօղլուին և հայտնել, որ Ադրբեջանի ԱԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերը առաջիկա ժամերին կսկսեն փրկարարական աշխատանքները Թուրքիայում։ 

Դե իսկ Հունաստանի վարչապետ Միցոտակիսն ասել է, որ Հունաստանը մոբիլիզացրել է իր ռեսուրսները՝ մաքրելու ավերածությունները Թուրքիայում և Սիրիայում, և որ Հունաստանը օգնություն կուղարկի երկու երկրներին։

Նմանատիպ հոդվածներ

«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250