Հասարակություն

Հայաստանում անշարժ գույք գնած ու վաճառած օտարերկրացիների շարքը գլխավորում են ՌԴ քաղաքացիները

Հայաստանում անշարժ գույք գնած ու վաճառած օտարերկրացիների շարքը գլխավորում են ՌԴ քաղաքացիները
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2022-ին Հայաստանում անշարժ գույքի 204 910 գործարքներից 4936-ը կատարել են օտարերկրյա քաղաքացիները, գրում է «Sputnik…

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2022-ին Հայաստանում անշարժ գույքի 204 910 գործարքներից 4936-ը կատարել են օտարերկրյա քաղաքացիները, գրում է «Sputnik Արմենիան»: 

 

Նրանք վերջին 1 տարում Հայաստանում 1763 անշարժ գույք են գնել, 2968–ը` վաճառել։ Եվս 187 գործարքներում և՛ գնորդը, և՛ վաճառողը օտարերկրյա քաղաքացիներ են եղել։

 

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում անշարժ գույք գնած ու վաճառած օտարերկրացիների շարքում առաջին տեղում եղել են ՌԴ քաղաքացիները։ Նրանք գնել են 1207, վաճառել 2380 գույք։

 

Հատկանշական է, որ ՌԴ քաղաքացիները գրեթե կրկնակի շատ վաճառք են իրականացրել, քան գնում։ Երկրորդ տեղում ԱՄՆ–ն է, որի քաղաքացիները 2022-ին Հայաստանում գնել են 240 անշարժ գույք, վաճառել 274–ը։  Երրորդ տեղում եվրոպական երկրների քաղաքացիներն են, որոնք անցած տարի 245 միավոր գույք են գնել, վաճառել 198-ը։

 

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանի քաղաքացիություն ընդունող հայերը, կբախվեն մոլեգնող հակահայկական տրամադրություններին.ադրբեջանցի լրագրողը քննադատել է սեփական իշխանություններին

Ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը  ծավալուն հոդված է հրապարակել: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը...

Գլխավոր դատախազությունը պահանջել է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել 11 անշարժ գույք, չեխական ընկերության բաժնետոմսերի արժեքը`1 մլն 608 հազար 540 դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250