Ռամոսը կարող է տեղափոխվել «Ալ-Նասր» ակումբ, որտեղ իր ակումբակից Ռոնալդուն է
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում կամ ԱՄՆ-ում, այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
36-ամյա իսպանացու պայմանագիրն ավարտվում է այս ամառ: Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշումը կկայացվի Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ խաղից հետո:
Հեռանալու պարագայում Ռամոսը կարող է տեղափոխվել «Ալ-Նասր» ակումբ, որտեղ հանդես է գալիս նրա նախկին ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուն: Կարիերան շարունակելու տարբերակներից մեկը նաև MLS-ն է: Նրա գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Սերխիո Ռամոսն ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 26 հանդիպում: Պաշտպանն ունեցել է մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում:
Նմանատիպ հոդվածներ
Ֆերնանդեսի տրանսֆերի համար «Չելսին» վճարել է ռեկորդային գին
«Չելսին» համաձայնվել է Էնցո Ֆերնանդեսի համար վճարել 120 միլիոն եվրո, բայց դա անմիջապես չի անի, հայտնում են Euro-football...
2027 թ-ի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Հայաստանում
2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում, ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արաբ երկրպագուները տրորել են Ռոնալդուի մարզաշապիկները
Սոցցանցերում հրապարակվել է լուսանկար, որում երևում է` Սաուդյան Արաբիայում երկրպագուները տրորել են հարձակվող Կրիշտի...
Կարեն Խաչանովը 3-րդ հորիզոնականում է
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնությունից հետո (Australian Open) զբաղեցնում...